News

«Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմայի ամփոփումը թիվ 141 դպրոցում

Educational 2014-04-07

«Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմայի ամփոփման ավարտին Երևանի Գր. Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցի II «բ» դասարանի դասվար Լ. Կլեկչյանը աշակերտներին հանձնարարել էր հեքիաթներ հորինել: Նախապես կազմակերպված խմբային աշխատանքների արդյունքում ծնվեցին գեղեցիկ ու յուրօրինակ հեքիաթներ:
Երեխաներից շատերն աշխատանքը շարունակել էին տանը: Ի՜նչ ոգևորությամբ, ի՜նչ խանդավառությամբ էին համակված փոքրիկները, որի արդյունքում ստեղծվեցին մեկը մյուսից հրաշալի հեքիաթներ` թե' խրատական, թ’ե դաստիարակչական:
 
Իսկ ահա աշակերտներից մեկը` Հերիքնազյան Ալբերտը, բոլորից շատ զարմացրեց ուսուցչուհուն: Նա գրել էր իրապատում հեքիաթ, սակայն ոչ թե հեքիաթ,այլ իրական պատմություն: Պատմությունը Երևանի Գր. Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցի սան, փառապանծ հերոս Արմեն Հովհաննիսյանի մասին էր: Ալբերտն իր պատմությունը վերագրել էր «Հայը»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.