News

Ուսումնարաններում և քոլեջներում` գնահատումը 10 միավորային համակարգով

Educational 2014-04-04

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի բաժնից տեղեկացնում են, որ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»:
Համաձայն նախարարի հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով:
 
Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաև ապահովել դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.