News

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…

Educational 2013-02-26

Այս խորագրով մայրենիի դասը Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի իրավագիտական հոսքի 10-րդ դասարանում հ. լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը նվիրեց հայոց լեզվին, հայ գրքին և նրա բազմախորհուրդ պատմությանը:

Աշակերտները  նախապես  կատարել  էին  որոնողական – հետազոտական  աշխատանք`  հավաքելով  նյութեր  հայոց  լեզվի  գրավոր  զարգացման  փուլերի,  մատենագիր  ձեռագրերի  գրչության  արվեստի,  նրա  նվիրյալների,  հայ  տպագրության  փառահեղ  ընթացքի  վերաբերյալ:  

Հնչեցին  գրաբարով,  միջին  հայերենով,  աշխարհաբարի  2  ճյուղերով  չքնաղ  բանաստեղծություններ`  շարականներ,  տաղեր,  հայրեններ,  ներբողներ:  Աշակերտները  հետաքրքիր  տեղեկություններ  հաղորդեցին   «Գիրք»  բաղադրիչ  ունեցող  երկերի  մասին`  Սուրբ  գիրք, «Գիրք  առակաց»,  «Դատաստանագիրք», «Մշո  ճառընտիր», «Մատյան ողբերգության»,  բառագիրք  (բառաբան),  Գր. Տաթևացու  «Հարցերի  գիրք», «Ժամգիրք»,  «Շարակնոց»  և  այլն:  

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.