News

Գարնանային միջոցառում Գյումրու թիվ 37 դպրոցում

Educational 2014-04-04

Գարուն և մայր. որքան նման են նրանք, որքան ջերմ ու սիրուն, կյանքի ծնունդ, բնության ծնունդ: Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի IV «ա» դասարանի աշակերտները՝ դասվար Նեկտար Մարգարյանի գլխավորությամբ, պատրաստել էին գեղեցիկ միջոցառում:
Գարնանաշունչ, մայրաշունչ բանաստեղծություններով, գեղեցիկ երգերով, պարերով աշակերտները շնորհավորեցին սիրելի տնօրենի, ուսուցիչների, մայրիկների, տատիկների գարնանային տոնը:
 
Հովհ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Հ. Սահյանիի շնչով հագեցած մթնոլորտը պարուրեց բոլորին` գարնանաբեր թռչունների թևերով տանելով մանկության երազ աշխարհ, մայրական գիրկ:
 
Փոքրիկներն իրենց ջերմ ասմունքով, երգով ու պարով ուղղակի հիացրին բոլորին, իսկ բարձրաճաշակ, գարնանը միահունչ տարազները դեռ երկար կմնան թե՛ աշակերտների, թե՛ հանդիսականների հիշողության մեջ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.