News

Բաց դաս Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի VII «ա» դասարանում

Educational 2014-04-04

Օրերս Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի VII «ա» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Մթնոլորտային ճնշում» թեմայով: Դասը կազմակերպել էր ֆիզիկայի փորձառու և հմուտ ուսուցչուհի Կարինե Հարությունյանը:
7-րդ «ա» դասարանի աշակերտներին խմբային աշխատանքի միջոցով ներկայացրին «Մթնոլորտային ճնշում», «Մթնոլորտային ճնշման չափումը», «Տորիչելիի  փորձը» թեմաները: Դասանյութը ավելի մատչելի դարձնելու համար կիրառեցին «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդը:
 
Աշակերտները ոչ միայն տեսականորեն, այլև փորձերի միջոցով ապացուցեցին մթնոլորտային ճնշման գոյությունը, տորիչելյան դատարկությունը, տվեցին շատ հարցերի պատասխաններ. Ինչո՞ւ ջրով լցված շուռ տված բաժակից չթափվեց ջուրը, ինչո՞ւ են բարձր լեռներում խախտվում հոդերը, ականջներում առկա է խշշոց, ինչպե՞ս ջրով լցված ամանից կարելի է չոր հանել մետաղադրամը…
 
Բովանդակալից հնչեցին այս և նման հարցերի պատասխանները: Մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ֆիզիկան մեզ ուղեկցում է կյանքում և կեցաղում: Աշակերտները ցուցաբերեցին տեսական և գործնական խորը գիտելիքներ տարբեր առարկաներից և ֆիզիկայից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.