News

Միջոցառում «Հայրենի բնաշխարհ» թեմայով

Educational 2014-04-03

Մեր հայրենիքը աշխարհի ամենալավ հայրենիքն է, իսկ նրա բնաշխարհը ամենաչքնաղն է աշխարհում: Մեր հայրենի բնաշխարհը կարծես դրախտավայր լինի: Պատահական չէ, որ Հայակական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը` Արարատը, դասվել է աշխարհի սրբությունների շարքը: Աստծո շնչով գրված գրքում` Աստվածաշնչում, հիշատակվում է հայերի համար կենսական նշանակություն ունեցող Արաքս գետը: Այս խոսքերով սկսվեց «Հայրենի բնաշխարհ» թեմայով մայրենիի բաց դասը Արմավիրի մարզի Արշալույսի Սամվել Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Բաց դասի նպատակն էր ճանաչելի և էլ ավելի սիրելի դարձնել հայրենի բնաշխարհի գանձերը: Դասի միջոցով աշակերտներն ավելին իմացան հայրենի բնաշխարհի հրաշքների` Արարատի, Արագածի մասին: Կարևորեցին Արաքս գետի և Սևանա լճի դերն ու կենսական նշանակությունը:
 
Մեր հայրնեի բնաշխարհը գարնանը ներկայանում է իր ողջ հմայքով և ներշնչանքի աղբյուր դառնում ստեղծագործողի համար: Դասին մասնակից աշակերտուհիները ներկայանում էին ծաղկի կերպարանքով: Տղաների դեմքին նկարված էր եռագույնը:
 
Աշակերտները բեմադրեցին Ս. Կուրտիկյանի «Գեղամա լեռներ, Գեղամա ծով» ավանդազրույցը, որից պարզ դարձավ, թե ինչու են Սևանա լիճն անվանում նաև Գեղամա ծով, իսկ նրա հարակից լեռները` Գեղամա լեռներ: Որպես ցուցադրական նյութ ներկայացվեց խաչբառ, որը լուծեցին բաց դասին ներկա ուսուցիչները` Գիտունիկի, Նժդեհիկների, Քարտեզագետի օգնությամբ:
 
Աշակերտները բաց դասի ընթացքում կատարեցին «Աղջկա երգը» և դասը եզրափակեցին «Հայաստան իմ չքնաղ» երգով: Ակներև էր միջառարկայական կապը պատմության, աշխարհագրության, ինֆորմատիկայի, նկարչության, երաժշտության և բնագիտության հետ: 
 
Բաց դասը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրանուշ Գրիգորյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.