News

Բաց դաս Նորավանի դպրոցում

Educational 2014-04-03

Օրերս Նորավանի դպրոցի V դասարանում անցկացվեց բաց դաս մաթեմատիկայից՝ «Սովորական կոտորակների հիմնական հատկությունը» թեմայով: Դասը նոր գիտելիքների տիրապետման դաս էր, որի նպատակն էր աշակերտներին սովորեցնել կոտորակների հիմնական հատկությունը, այն կիրառել տարբեր դեպքերում, ինչպես նաև նրանց մոտ ամրապնդել միմյանց օգնելու, համագործակցելու ձգտումը:
Դասը հագեցած էր դիդակտիկ նյութերով` պաստառներ, շրջանի մասեր, թվերով շրջաններ, գունավոր թղթեր: Դասապրոցեսի խթանման և իմաստավորման փուլերում օգտագործվեցին մտագրոհի, հարց ու պատասխանի, էվրիստիկ զրույցի մեթոդները: Կշռադատման փուլում  կատարվեց խմբային աշխատանք՝ փոքրիկ խաղ-մրցույթ: Դասարանը բաժանվեց երեք խմբի, որոնք պետք է պատրաստեին 3 երիցուկներ: Նրանց 5 թերթիկների վրա պետք է գրված լինեին ճիշտ թվեր: Ուսուցչուհին պոկում է սխալ թվերով թերթիկները, և հաղթում է այն խումբը, որի պատրաստած երիցուկի  թերթիկները ամենաշատն էին:
 
Առաջադրանքը ինտերակտիվ էր և ապահովում էր աշակերտների առավելագույն մասնակցություն: Նույնիսկ ամենաթույլ աշակերտը ոգևորված էր և ակտիվ մասնակցում էր առաջադրանքի կատարմանը:
 
Նոր նյութը յուրացնելուց և ամրապնդելուց հետո` դասապրոցեսի վերջում, ուսուցչուհին ստեղծեց համապատասխան ուսումնական իրավիճակ, որն աշակերտների մոտ ամրապնդեց մաթեմատիկան սովորելու անհրաժեշտության գիտակցումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.