News

Ցերեկույթ Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-03

Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցում ցերեկույթ էր կազմակերպվել նվիրված բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145 – ամյակին: 6-րդ և 10-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների ղեկավարությամբ ներկայացրեցին մեծ բարեգործի կյանքն ու գործունեությունը, անդրադառնալով նաև հիմնադրամի, մասնավորապես նրա հայկական բաժնի գործունեությանը:
Իսկ Գյուլբենկյան հիմնադրամն այն արևն է, որ մինչև հիմա ամեն օր սփռվում է երկրի վրա` լուսավորելով ու ջերմացնելով բազմաթիվ մարդկանց հոգիները: Հիմնադրամը գործում է 1956թ.-ից, նրա մահվանից ուղիղ մեկ տարի անց, կտակի համաձայն: Իսկ իր առասպելական հարստությունը նա կուտակել էր նավթարդյունաբերության բնագավառում հանճարեղ կռահումների և նույնքան հանճարեղ կազմակերպչական գործունեության ընթացքում: Նա եղել է մի շարք ընկերությունների և միավորումների կազմակերպիչ` միշտ ունենալով բաժնետոմսերի 5 %, որի համար գործարար աշխարհը նրան կոչել է «պարոն 5 %»:
 
Հիմնադրամը գործունեություն է ծավալել առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում: Հիմնադրամը նույնիսկ որոշել է արտասահմանում սովորող հայաստանցի ուսանողներին տրամադրել հատուկ կրթաթոշակ, որը կքաջալերի նրանց վերադարձը հայրենիք: Չնայած հիմնադրամի գործունեությունը քաղաքական նպատակներ չեն հետապնդում, սակայն տեսանելիորեն իրականցնում են հայ ժողովրդի համար քաղաքական գործ, ինչն անգնահատելի է ազգային միասնության պահպանման համար:
 
Թռչունների հետքն օդում չի նկատվում, ձկներին` ջրում նույնպես: Այդպիսին է և բարեգործի ճանապարհը: Եվ արևածագին և մայրամուտին բոսոր է արևը: Մեր մեծերն էլ անփոփոխ են, թե՛ երջանկության, և թե՛ դժբախտության պահերին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.