News

«Մորս ժպիտով գարուն է եկել…» խորագրով միջոցառում

Educational 2014-04-03

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես եկավ գարնան անտես գեղանկարիչը և իր կախարդական վրձնով նկարեց այս անշրջանակ կտավը:
Օրերս գարնանային տոնական տրամադրություն էր թևածում Արագածոտն մարզի Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցում:
 
4-րդ դասարանցիները դասվար Ամալյա Գրիգորյանի ղեկավարությամբ կազմակերպել էին ցերեկույթ՝ «Մորս ժպիտով գարուն է եկել…» վերնագրով:
 
Միջոցառումը սկսվեց փոքրիկ բեմադրությամբ, որի ընթացքում երեխաները պատմեցին իրենց մայրիկների մասին, բնութագրելով նրանց ամենալավ հատկանիշներով:
 
Հետո բեմադրեցին ծաղիկների պարը: Թվում էր, թե այգու բոլոր ծաղիկները, շունչ էին առել ու եկել պարահրապարակ ու պարահանդեսում փայլում էին իրենց ողջ շքեղությամբ: Դասարանի պատից նայում էին փոքրիկ տղան ու աղջիկը, ովքեր բազմերանգ ծաղիկներ էին բաժանում բոլորին:
 
Առավել հուզիչ էր փոքրիկների «Մամա,մամա քեզ սիրում եմ…» երգը: Դա մի շնորհակալական խոսք էր աշխարհի բոլոր մայրերին ու կանանց:
 
Աշակերտները երգեցին գեղեցիկ ու լուսավոր երգեր, արտասանեցին ավետաբեր ծաղկի՝ ձնծաղիկի, ծիծեռնակի ու արևի, մայրիկի մասին: Հ. Շիրազի՝ մորը  նվիրված բանաստեղծությունները  հուզեցին բոլորի սրտերը:
 
Կարծես գարնան շունչն էր մտել դասարան և բազմերանգ ծաղիկների բույրով ու թռչունների դայլայլով լցրել ներկաների հոգիները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.