News

Միջոցառում Դարբնիկի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-02

Արարատի մարզի Դարբնիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95 ամյակին: Այն կազմակերպել էր 3-րդ դասարանի դասվար Լյուդմիլա Բաբաջանյանը: Աշակերտները մեծ սիրով մասնակցեցին միջոցառմանը:
Մայրենիի դասընթացից նրանք քաջածանոթ էին Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններին: Աշակերտները ներկայացրին գրողի կենսագրությունը, հանդես եկան բանաստեղծություններով, մի փոքրիկ բեմականացմամբ և երգերով:
 
Միջոցառման ընթացքում աշակերտները և հյուրերը ունկնդրեցին Սիլվա Կապուտիկյանի «Խո՛սք իմ որդուն» բանաստեղծության ձայնագրությունը հեղինակի կատարմամբ:
 
Աշակերտները իրենց կրծքին կրում էին կրծքանշան Սիլվա Կապուտիկյանի դիմանկարով: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ուսուցչական և աշակերտական անձնակազմը:
 
Դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանը շնորհակալություն հայտնեց Լ. Բաբաջանյանին միջոցառումը բարձր մակարդակի և հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.