News

Դաստիարակվում ենք հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործություններով

Educational 2014-04-02

Ամենայն hայոց bանաստեղծ Հովհաննես Թումանյանը 145 տարեկան է: Նա է, Եղիշե Չարենցի բնութագրմամբ` «…անհաս Արարատը մեր նոր քերթության»: Մեծ Լոռեցու 145-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում դպրոցում անցկացվեցին գրական-գեղարվեստական ցերեկույթ, բաց դասեր, Հ. Թումանյանի գրքերի ցուցադրություն, ինչպես նաև հեքիաթների շարանի բեմականացում:
 
Անմահ Լոռեցու ստեղծագործություններին քաջատեղյակ աշակերտները իրենց կատարումներով ներկայացրեցին Հ.Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, ապացուցեցին, որ նրա համամարդկային մտքերով, լավատեսությամբ, հանդուրժողականությամբ և ազգասիրությամբ դաստիարակվում է մի ամբողջ ազգ:
 
Լինելով ազգի արժանավոր զավակ՝ Թումանյանը խորապես կիսել է ժողովրդի վիշտն ու տառապանքը՝ երբեք չընդունելով լալկան տրամադրություններ: Նա իր պարզ և ժողովրդական լեզվով արտացոլել է հայ ժողովրդի  հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Միջոցառումների եզրափակիչ ակորդը Հ. Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթի բեմականացումն էր 2-րդ դասարանի աշակերտների կողմից (դասվար` Ս. Կարապետյան):
 
Փոքրիկ «դերասանները» զարմանալի անմիջականությամբ, բնական ու անկեղծ խաղով ներկայացրեցին բեմականացումը՝ վերարտադրելով գեղարվեստական կերպարների ճիշտ բնութագիրը: Նրանք իրենց յուրահատուկ հագուստներով մարմնավորում էին հեքիաթի  սիրված և հարազատ հերոսներին: Ակտիվ էր նաև  հանդիսատեսը: Սիրված հեքիաթի հերոսները ոգևորել էին նրանց՝ հորդորելով երբեք չհեռանալ հեքիաթների կախարդական աշխարհից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.