News

«Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառում Հովտաշատի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-01

Հովտաշատի միջնակարգ դպրոցի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: Այս անգամ առիթը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված «Հավերժի ճամփորդը» խորագրով միջոցառումն էր: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարաններից 50 աշակերտներ:
Ներկայացնելով գրողի ստեղծագործական ողջ գործունեությունը, կենսագրականը, աշակերտները բեմի վրա կարողացան ստեղծել միայն Շիրազին հատուկ հերոսական տրամադրություն՝ ստիպելով հանդիսատեսին նախ հուզվել «ջուր ծախող» տղայի հետ, հետո սիրահարվել  ու հաստատել, որ ուրիշ են Հայաստանի աղջիկները, ապա Շիրազի լեզվով ասած աստվածացնել մորը և խոստովանել, որ մայրերը ամենաթանկն են մեր կյանքում: Բայց ի վերջո հասկանալ, որ բոլոր սերերից ամենաթանկը հայրենիքն է ու Արարատը: 
 
Աշակերտների խոսքին խառնվում էին երգն ու երաժշտությունը, իսկ դրա ներքո Շիրազի կերպարը մարմնավորող Վարդգես Առաքելյանը ձնծաղիկներ, մանուշակներ ու վարդեր էր նվիրում դահլիճում նստած բոլոր մայրերին:
 
Միջոցառումն ավարտվեց Լեյլա Սարիբեկյանի «Միասնության շուրջպար» երգով. դհոլի խրոխտ կանչը, երգն ու պարը միախառնվելով, ամբողջ դահլիճին ստիպեցին հավատալ, որ հավերժ պիտի ապրի մեր ժողովուրդը, քանի որ մենք օր օրի ավելի ենք սիրում մեր հայրենիքը, ավելի կապվում մեր արմատներին, քանի որ մենք վերադարձնելու շատ բան ունենք:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.