News

Ամփոփվեց թումանյանական ամիսը թիվ 141 դպրոցում

Educational 2014-04-01

Ինչպես արդեն գիտենք, փետրվարի 19-ին լրացավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Ամեն տարի, մեծ լոռեցու ծննդյան տարեդարձի օրերին, Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 141 հիմնական դպրոցում անցկացվում է մայրենիի առարկայական շաբաթ: Այսպիսով, դպրոցում հայտարարվել էր թումանյանական ամիս:
Դպրոցի 2-րդ «ա» դասարանի աշակերտները գեղեցիկ ձևավորել էին Հովհ. Թումանյանի ստեղծագործական ուղուն նվիրված անկյունը: Նրանք կատարել էին հեքիաթների նկարազարդումներ, պատրաստել էին բեմադրություններ Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին», «Սուտասանը» և « Ծիտը» հեքիաթների մոտիվներով: Աշակերտները ներկայացրեցին Թումանյանի այն ստեղծագործությունները, որոնց հիման վրա գրվել են երգեր՝ «Կաքավի երգը», «Ախ, ինչ լավ են սարի վրա», «Ամպի տակից ջուր է գալիս», «Դեղնած դաշտերին իջել է աշուն»:
 
Պահպանելով գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը՝ աշակերտները անակնկալներ էին պատրաստել միմյանց: Յուրաքանչյուր աշակերտ գրքի շապիկին գեղեցիկ բարեմաղթանք էր գրել իր դասընկերոջը:
 
Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ 2-րդ «ա» դասարանի աշակերտները գնացին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ դիտելու «Ձախորդ Փանոսի երազը» ներկայացումը: Ներկայացման մեջ ընդգրկված էին Հովհ. Թումանյանի «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Բարեկենդանը», «Սուտասանը», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը» հեքիաթների և «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքի հերոսները:
 
Աշակերտները մեծ տպավորություններով և նոր գիտելիքներով ամփոփեցին ամիսը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.