News

Դաս-միջոցառում նվիրված Յու. Գագարինին

Educational 2014-03-31

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում 2014թ. օրերս կազմակերպվեց դաս-միջոցառում` նվիրված Խորհրդային Միության օդաչու, աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Ալեքսեևիչ Գագարինի ծննդյան 80 ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին 10 և 11-րդ դասարանի աշակերտները:
Դասի մուտքը ազդարարեց աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը` նշելով, որ Գագարինի թռիչքը հավերժացրեց ոչ միայն նրա անունը, այլև նոր էջ բացեց տիեզերքի նվաճման գործում:
 
Աշակերտները ներկայացրեցին Գագարինի կյանքը, նրա անցած փառավոր ուղին: Նրա 108 րոպե տևողությամբ թռիչքը դարձավ հզոր առաջընթաց տիեզերքի յուրացման գործում: Աշակերտները ներկայացրեցին այն գնահատականներն ու պարգևները, որոնք շնորհվել էին տարբեր երկրների կառավարությունների կողմից:
 
Միջոցառման ընթացքում աշակերտները պարեցին ռուսական ազգային պարեր և կատարեցին երգեր` նվիրված Գագարինին: 
 
Դաս- միջոցառման ընթացքում կիրառվեցին համակարգչային միջոցներ: Տեսանյութի միջոցով աշակերտները դիտեցին Գագարինի թռիչքը դեպի տիեզերք, նրա աշխատանքային առօրյան Բայկոնուր տիեզերակայանում:
 
Միջոցառումը եզրափակվեց Գագարինի հայտնի խոսքերով. «Երկիրը երկնագույն է, ամեն ինչ շատ պարզ է երևում»:
 
Հիշեցնենք նաև, որ Յուրի Գագարինը ծնվել է 1934 թ. մարտի 9-ին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.