News

«Մեր բանակը մեր տունն է, մեր բերդ ամրոցը» խորագիրը կրող միջոցառում Ոսկետափի ավագ դպրոցում

Educational 2014-03-31

Հերթական համադպրոցական միջոցառումն էր Ոսկետափի ավագ դպրոցում: 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները մասնակցում էին «Մեր բանակը մեր տունն է, մեր բերդ ամրոցը» խորագիրը կրող միջոցառմանը:
Բեմում ծածանվող բազմաթիվ եռագույնները, զինվորական համազգեստ կրող ու մեկ օրով զինվոր դարձած աշակերտները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայն այն զինվորն է, ով չի հանդուրժում թշնամու ոտնձգությունները և ձեռքը զենք է վերցնում` հանուն հողի ազատության ու ազգի արժանապատվության:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր: Աշակերտները իրավացիորեն նշեցին, որ զինվոր-ազատամարտիկների անունն ու փառքը լույսի, ցավի և հպարտության նշխարներ են:
 
Ճիշտ ապրելով, կերտելով ու շարունակելով պետք է արժանի լինել նրանց թափած արյանը և ազնիվ գոյության շիտակ ուղեծրի մեջ կարողանալ պահպանել նրանց շունչն ու հայրենասիրական ոգին:
 
Ներկաները չթաքցրեցին իրենց հիացմունքը, դրվատանքի խոսքեր շռայլեցին միջոցառման բոլոր մասնակիցներին և միջոցառման կազմակերպչին` Լ. Սարգսյանին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.