News

Հուշ երեկո` նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակի 25-ամյակին

Educational 2013-02-25

Չարենցավանի 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար փետրվարի 22-ին տեղի ունեցավ հուշ-երեկո` զուգակցված դասախոսությամբ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի զոհերի հիշատակի 25-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի, մասնախմբի ղեկավար Հ. Առաքելյանը: Երեկոյին հրավիրված էին սումգայիթյան բռնություններին զոհ դարձած Գաբրիել Տրդատովի որդին` Իշխան Տրդատովը, և հարսը` Էլմիրա Տրդատովան: Միջոցառումն ավելի տպավորիչ և ազդեցիկ դարձավ ականատեսների սահմռկեցուցիչ պատմություններով և կրած տառապանքների նկարագրություններով:

Ուսուցչուհու խոսքը, ականատեսների պատմություններն էլ ավելի բարձրացրին աշակերտների և ներկաների հայրենասիրական ոգին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.