News

Զորավանի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Հայաստանի ազգային պատկերասրահ

Educational 2014-03-31

«Dasaran.am» կրթական ծրագիրը շարունակում է խրախուսել աշակերտիներին և որպես պարգև Երևան քաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները ստանում են Հայաստանի ազգային պատկերասրահ այցելելու հնարավորություն:
Այսպիսով, «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնությամբ օրերս Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհի Ն. Անտոնյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ:
 
Մինչև Հայաստանի ազգային պատկերասրահ հասնելը աշակերտները լցված էին մեծ խանդավառությամբ և սպասումով: Մտնելով Հայաստանի ազգային պատկերասրահ` աշակերտները սկսեցին բացահայտել իրենց համար նոր «աշխարհներ»:
 
Պատկերասրահի յուրաքանչյուր սրահը ազգային և համաշխարհային արվեստի բացահայտումների մի մոլորակ էր, ուր երեխաները ծանոթացան մեծանուն արվեստագետների բազմաոճ և բազմաժանր ստեղծագործություններին: Հատկապես աներևակայելի տպավորություն թողեցին Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Զաքար Զաքարյանի յուրօրինակ կտավները: Ողջ պատկերասրահը իր զանազան գույներով, վեհ ու քնքուշ խոհերով պարուրել էր այցելուներին:
 
Տպավորությունները անջնջելի էին: Շրջագայությունը Զորավանի միջնակարգ դպրոցի սաների հիշողություններում միշտ կմնա որպես նոր գիտելիքների, տպավորությունների ձեռքբերման օր, որը մշտապես կուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.