News

Հաղարծինի միջնակարգ դպրոցում ավարտվեց բաց դասերի տասնօրյակը

Educational 2014-03-29

Օրերս Հաղարծինի միջնակարգ դպրոցում մեկնարկեց բնագիտական առարկաների մեթոդմիավորման առարկայական տասնօրյակը, որի շրջանակներում բաց դասերով ներկայացան գրեթե բոլոր ուսուցիչները:
Բաց դասեր անցկացվեցին քիմիայից, ֆիզիկայից, աշխարհագրությունից, կենսաբանությունից և բնագիտությունից, որոնց ընթացքում կատարվեցին փորձեր, ներկայացվեցին հետաքրքիր և բովանդակալից տեսանյութեր: Դասերը հագեցած էին թեմաներին համապատասխանող պաստառներով և թեմաները բնորոշող ցուցադրական նմուշներով: 
 
Այս ամենից բացի աշակերտներին առաջադրվել էին հետաքրքիր հարցեր, որոնց պատասխանները երեխաները պետք է գցեին արկղիկի մեջ:
 
Առարկայական տասնօրյակը եզրափակվեց  աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Բադալյանի զեկուցմամբ՝ նվիրված գլոբալ տաքացմանը և մեթոդ միավորման նախագահ Արաքսյա Հովհաննիսյանի կազմակերպած «Թթվածնի դատը» միջոցառմամբ:
 
Միջոցառման ավարտին ամփոփվեցին նախօրոք հայտարարված բնագիտական հարց - վիկտորինայի արդյունքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.