News

Ինքնավարության դաս Կապանի թիվ 9 դպրոցում

Educational 2014-03-29

Յուրահատուկ օր էր Կապանի թիվ 9 ավագ դպրոցում: Դպրոցի աշխորհրդի առաջարկությամբ և տնօրեն Գագիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այդ օրը դպրոցում իշխում էր «նորին մեծություն» ինքնավարությունը:
Օրվա նպատակները և խնդիրներն էին՝
ինքնակատարելագործման ձգտում,
ինքնուրույն մտածողության զարգացում զարգացում,
սեփական «ես»-ի ձևավորում,
համագործակցային և հաղորդակցական կարողությունների ձեռքերում:
 
Հնչեց օրվա վերջին դասի զանգը, և օրվա «տերերը» հավաքվեցին ուսուցչանոցում` ամփոփելու իրենց աշխատանքը, վերլուծելու օրվա արդյունքները, խոսելու օրվա տպավորություններից, պարզելու` ինչ չափով իրականացան իրենց անելիքները:
 
Դիտորդի կարգավիճակում դպրոցում էին գտնվում Կապանի թիվ 1 և թիվ 7 հիմնական դպրոցից աշակերտներ:
 
Որպես հետադարձ կապի ապահովում` աշակերտներն ու ուսուցիչները հավաքվեցին դպրոցի դահլիճում և համագործակցային ջերմ մթնոլորտում ամփոփեցին օրվա խորհուրդը:
 
«Նորաթուխ» ուսուցիչները համոզվեցին, որ ուսուցիչ լինելը ոչ միայն աշխատանք է, այլև նվիրում և կոչում:
 
Օրը եզրափակեց դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը` կարևորելով ինքնավարության օրը` այն դիտելով մի փոքրիկ քայլ ապագա քաղաքացի դաստիարակելու գործում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.