News

Բաց դաս Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում

Educational 2014-03-29

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի IV «ա» դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից ուսուցչուհի Ա. Թովմասյանի նախաձեռնությամբ անցկացվեց հետաքրքիր դաս-միջոցառում:
Դասի թեման էր «Ինչպես փրկել երկրագնդի բնությունը»: Երեխաներին հանձնարարվել էր պատրաստել պաստառներ, որում պետք է արտահայտված լինեին, թե իրենք ինչպես կարող են օգնել բնությանը: Տրվեցին շատ հետաքրքիր մեկնաբանություններ:
 
Լավ էր մտածված երկվորյակ եղբայրների աշխատանքները, որոնցից մեկը պատկերել էր բնությանը վնաս հասցնող դրվագներ, իսկ մյուս եղբայրը բնությանը օգնող դրվագներ: Շատ տպավորիչ էր աշակերտուհիներից մեկի աշխատանքը, որտեղ ներկայացված էր գարուն և գարնանը տարվող օգտավետ աշխատանքները:
 
Ուսուցչի այն հարցին, թե նկարում ինչն է թերի, աշակերտներն անմիջապես լրացրին, որ ծառերի բները սպիտակեցված չեն: Երեխաները ելքը գտան, վերցրին կավիճը և պաստառի վրա ծառերի բները սպիտակեցրին և հստակ ներկայացրին, թե ինչ նպատակով է արվում այդ սպիտակեցումը:
 
Դասի ընթացքում աշկերտի կողմից հնչեց այն կարծիքը, թե «փրկել մեր մոլորակը» արտահայտությունը արտաբերելիս պարտադիր չէ մտածել, որ անպատճառ պետք է տիեզերագնաց կամ աստղագետ դառնալ, որպեսզի կարողանանք ինչ-որ բան անել մեր մոլորակ համար: «Ամենքիս արած ամենափոքր իսկ աշխատանքն անգամ կարող է փրկություն լինել մեր մոլորակի համար: Եթե ես հիմա ծառ եմ տնկում և խնամում, ջրում իմ փոքրիկ ծաղիկները, ուրեմն ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ես փրկում եմ մեր մոլորակը»,- հպարտությամբ նշում են աշակերտները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.