News

Ստեփանավանի թիվ 2 դպրոցում ամփոփվեց թումանյանական միամսյակը

Educational 2014-03-27

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում տիկնիկային երաժշտական ներկայացմամբ ավարտվեց «Թումանյանական միամսյակը»: 6-րդ «ա» դասարանի աշակերտները տիկնիկներով բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը:
Ներկայացումն ուղեկցվում էր աղջիկների ուրախ երգերով և պարերով, որոնք հաճելի մթնոլորտ էին ստեղծել հանդիսատեսի՝ առաջինից չորրորդ դասարանների աշակերտների համար: 
 
Դպրոցի գրադարանավար Գ. Ջիլավյանի և 6-րդ «ա» դասարանի դասղեկ Լ. Հարությունյանի ջանքերով տիկնիկային ներկայացումը բոլորին տեղափոխեց մի հրաշալի կախարդական աշխարհ:
 
Մինչ ներկայացման սկսվելը ցուցադրվում էին հատվածներ Հովհաննես Թոումանյանի հեքիաթներից կամ կախարդական տուփից հանվում էին առարկաներ, իսկ հանդիսատեսը ոգևորված գուշակում էր, թե որ հեքիաթից էին դրանք:
 
Երեխաներին հյուր էին գնացել Քաջ Նազարը, Ձախորդ Փանոսը, Կիկոսի մահը լացող աղջիկը, Անբան Հուռին, «Բարիկենդանը», «Սուտասանը», «Կացին ախպերը», « Սուտլիկ որսկանը» հեքիաթների հերոսները:
 
Թումանյանի հեքիաթների աշխարհի հմայքը տոգորել էր բոլորին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.