News

Եղիշե Չարենցի 117-ամյակին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 25 դպրոցում

Educational 2014-03-27

Լրացավ հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորող Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակը: Այս իրադարձությանը իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Գյումրիի Ե. Չարենցի անունը կրող թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները:
Նրանք նախ այցելեցին քաղաքային այգում գտնվող բանաստեղծի հուշարձանին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին: Քաղաքային այգում էին նաև Գյումրու գրողների միության անդամները և գրող հրապարակախոս Սամվել Մարգարյանը:
 
Այնուհետև դպրոցում բացեցին վարագույրները և բեմադրեցին մի հատված Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի հավատաքննությունը կամ բանաստեղծի վերջին աղոթքը» գրքից:
 
Աշակերտները կարողացան այնքան բնական ներկայացնել Չարենցի հարցաքննությունը, որ հանդիսատեսին մի պահ թվաց, թե իսկապես ներկա է դատավարությանը: Ասմունքը, որը ուղեկցվում էր տեսաֆիլմով, որը ընդգրկուն տեսաինֆորմացիա էր նվիրված մեծ բանաստեղծի  կյանքին ու գործունեությանը: 
 
Միջոցառումը լավ էր կազմակերպված բանաստեղծի կենսագրության առանձին դրվագները նպաստեցին նրա կերպարի ամբողջացմանը: Թեման շատ հուզիչ էր: Ներկա հյուրերը մեծագույն հաճույք ստացան միջոցառումից և դուրս գալով՝ իրենց հետ մի բուռ Չարենց տարան տարածելու չորսբոլորը: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտ Մաթևոսյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.