News

Գիտաժողով Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2014-03-27

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի VII դասարանցիների մասնակցությամբ տեղի ունեցավ գիտաժողով հիշեցնող միջոցառում կենսաբանություն առարկայից՝ «Ես եմ պահապանը այս մոլորակի» խորագրով:
Նախաբանով հանդես եկավ առարկայի ուսուցչուհի Ս. Սարգսյանը: Նա նշեց, որ միջոցառման նպատակն է տեղեկացնել աշակերտներին իրենց ժառանգություն թողած բնօրրանի ներկայիս վիճակի, խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին:
 
Աշակերտները բաժանված էին հետևյալ խմբերի՝ նախագահ, ով հետևում էր «գիտաժողովի» ճիշտ ընթացքին, կենդանական և բուսական աշխարհի մասին ելույթներ պատրաստած «մարդիկ», թղթակիցներ, ովքեր նախապաատրաստել էին հարցեր ներկաների համար:
 
Նախագահի հրահանգով ազդարարվեց «գիտաժողովի» սկիզբը և մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին «Կարմիր գրքում» գրանցված և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների հիշատակը:
 
Մասնակիցները հետաքրքիր տեղեկություններ իմացան կենդանական և բուսական աշխարհի մասին: Միջոցառման ողջ ընթացքը համեմվեց սահկահանդեսով, հետաքրքիր տեսաֆիլմերով: Այդ աշխատանքները կատարվել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա. Հարությունյանի անմիջական միջամտությամբ:
 
Ուսուցչուհի Ս. Սարգսյանը արժևորեց շրջապատող աշխարհի առարկյական ճանաչումից անցնել դրանց բացահայտմանը և դրանց խելացի օգտագործմանը:
 
Միջոցառում «գիտաժողովը» շատ արդիական էր, ճիշտ ընտրված ենթակետերով, հագեցված դիդակտիկ նյութերով, մատչելի տեղեկություններով և շատ ուսանելի էր: Ուսուցիչը հուսով է, որ այն հետագայում կնպաստի բնության պահպանությանը:
 
Չմոռանանք, որ մենք բոլորս մեզ շրջապատող աշխարհի անբաժանելի մասնիկն ենք, պահպանենք այն…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.