News

Ամփոփվել է Ամենայն հայոց բանաստեղծի ամիսը

Featured 2014-03-27

Ամփոփվեց թումանյանական ամիսը, որը մեկնարկել էր փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ՝ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։
Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երևանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։
 
Քաղաքապետարանի մամուլի բաժնից հայտնում են, որ թումանյանական ամսվա ամփոփման օրը, սահմանված կարգի համաձայն, խրախուսանքի է արժանացել 10 ընթերցում, իսկ դրանցից 6-ն արժանացել է առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակների։ Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով են խրախուսվել նաև համաքաղաքային միջոցառումներ կազմակերպած դպրոցները։ Մրցանակները աշակերտներին և ուսումնական հաստատությունների տնօրեններին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
 
Թումանյանական ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի անունը կրող դպրոցի, տուն-թանգարանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությամբ կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ գրողների հետ, բազմաբնույթ այլ միջոցառումներ։
 
Մեծ գրողի 145-ամյակի միջոցառումներին մասնակցել են նաև մայրաքաղաքի մանկապարտեզները. անցկացվել են բաց դասեր։ Լավագույն բաց դասերն անցկացրած մանկապարտեզները ևս արժանացել են խրախուսական անվանակարգերի մրցանակների։
 
Աղբյուրը՝ www.yerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.