News

Մայրենիի օրը Գուգարքի հիմնական դպրոցում

Educational 2013-02-25

Լոռու մարզի Գւգարքի հիմնական դպրոցի աշակերտները փետրվարի 21-ին մեծ հուզմունքով մտան դպրոց. հայոց լեզվին նվիրված շաբաթն առանձնացավ մայրենիին նվիրված միջոցառումների շարքով: 6-րդ և 8-րդ դասարաններում հանձնարարված էր շարադրություն՝ «Մեր չքնաղ մայրենին» թեմայով:

Հայոց լեզվի  ուսուցչուհի Լուսինե Ղևոնդյանի ուղղորդմամբ ընթերցվեցին լավագույն շարադրություններ: Հաջողված էր նաև 9-րդ դասարանի գրականության դասը, որը վարում էր Նարինե Պետրոսյանը:

Բովանդակալից և հայրենասիրական  շնչով տոգորված էր 5-րդ դասարանի մայրենիի դասը (Գայանե Ղարագյոզյան) դասի թեման «Անաղարտ պահենք մեր  մայրենին»: Դասն ունեցավ  ճանաչողական և դաստիարակչական նշանակություն:
 
Հնչող երաժշտությամբ ներշնչված երեխաները համակվեցին մայրենին անաղարտ պահելու ոգևորությամբ, և հենց իրենք մայրենիին նվիրված դասը վերածեցին տոնի:
 
Հաջողված դասեր անցան նաև տարրական դասարաններում:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.