News

Մի խումբ աշակերտներ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում

Educational 2014-03-26

Գանանային արձակուրդը զուր չանցավ… Բյուրեղավանի հիմնական դպրոցի 2 «ա» դասարանի աշակերտներն իրենց նպատակային էքսկուրսիայով ուղևորվեցին քաղաքամայր Երևան` Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն:
Նրանք այնտեղ հանդիպեցին մեծանուն արտիստի եղբորը` Ալբերտ Մկրտչյանին, ով սիրով զրուցեց ու պատասխանեց աշակերտների հարցերին: Նա չէր թաքցնում իր հուզմունքն այն մասին, որ աշակերտները քաջատեղյակ էին մեծ արտիստի կյանքից և անցած ուղուց: 
 
Արտիստի եղբոր հետ հանդիպումը աշակերտների մեջ լավ ու բարի հիշողությունների հետք թողեց: Աշակերտներից մեկը մեծանուն գյումրեցու գործունեությունն անմահացրեց հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերով.
 
Գո՛րծն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան ով իր գործով,
Կապրի անվերջ, անդադար…
 
Այո՛, կապրի Մհեր Մկրտչյանն իր հիանալի դերասանական խաղերով կինոյի  ու թատրոնի աշխարհում: Հանդիպումից հետո աշակերտները դիտեցին «Ոսկե բանալին» ներկայացումը: Նրանք ուրախ էին, որ հանդիպեցին փայտե մարդուկին, նրա հոգատար Ջուզեպպե պապիկին, անգամ չար Կարաբաս-Բառաբասին, ով հանդիսանում էր «Քանդված դպրոցի» ղեկավարը: Աշակերտները լավ տպավորություններով վերադարձան տուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.