News

Վիկտորինա-մրցույթներ Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-26

Լուսավորության ճանապարհը աշակերտի առաջ բացում է դպրոցում ձեռք բերված գիտելիքները, որոնք իրական գանձերն են դառնում ողջ կյանքի ընթացքում:
Արմավիրի մարզի Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ավանդական դարձած վիկտորինա-մրցույթ «Հայոց լեզու», Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից:
 
Վիկտորինան անցկացվեց երկու VII դասարանների միջև: Օգտագործելով նոր տեխնոլոգիաները` ուշագրավ և հետաքրքրաշարժ հնարներով ստեղծված այս խաղի միջոցով ստուգվեցին և ամրապնդվեցին ոչ միայն մայրենիի լեզվական գիտելիքները, այլ նաև հայոց պատմություն և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից ստացած գիտելիքները: 
 
Վիկտորինան իրենից ներկայացնում էր ոչ միայն հարցաշար, այլ այն համեմված էր հետաքրքիր առարկայական տեսաշարերով, որոնք պատրաստել էին բարձր դասարանի աշակերտները: Մրցույթն անցավ թեժ ու ակտիվ պայքարում, հակառակորդ թիմերը լրացնում էին մյուսի թերի պատասխանները: Վիկտորինային ներկա գտնվեցին թիմերին քաջալերելու եկած աշակերտները:
 
Արդյունքները գրանցվեցին հավասար: Իհարկե, նպատակը հաղթող կամ պարտվող որոշելը չէր, այլ մեկ անգամ ևս ամրապնդելու անցածը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.