News

Նրա կյանքը երգ դարձավ

Educational 2014-03-24

Ավարտվեց Արգավանդի միջնակարգ դպրոցի ուսումնական տարվա ևս մեկ տասնօրյակ: Այն այս անգամ ավելի հոգեհարազատ էր աշակերտներին: Տասնoրյակը նվիրված էր հայ ազգի մեծ զավակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին:
Կատարվեցին տարբեր բնույթի և բովանդակությամբ միջոցառումներ, դասխեկի ժամեր, պատրաստտվեցին պատի թերթեր, ստենդներ: Յոթից տասներորդ դասարանցիները կազմակերպեցին և դասխեկի բաց դասերը անցկացրեցին Եռաբլուրում՝ Սպարապետի շիրիմի մոտ, իսկ տասներորդ դասարանը իր պատմության դասը անցկացրեց Սպարապետի հայրենի գյուղում՝ Վ. Սարգսյանի տուն-թանգարանում:
 
Իսկ ահա այս ամենի ամփոփումը տվեց «Նրա կյանքը երգ դարձավ» խորագրով միջոցառումը, որին մասնակցեցին շուրջ 45 աշակերտներ:
 
Հինգերորդ դասարանցիները ներկայացրեցին Սպարապետի կենսագրությունը, միջոցառմանը ավագ դպրոցանկանները մանրամասն ներկայացրեցին Վ. Սարգսյան գրող-հրապարակախոսի «Ոգու փորձություն» գիրքը, ընթերցեցին նրա ստեղծագործություններից իրենց դուր եկած հատվածները: Զորավար, Սպարապետ Վ. Սարգսյանին ներկայացնելիս երեխաների խոսքը ընդմիջվում էր տարբեր վավերագրական ֆիլմերի ցուցադրումով, նրա մահապարտներին ուղղված խոցքից հետո կարծես դահլիճը չէր շնչում, հուզվել էին բոլորը, լռություը խախտեցին վեցերորդ դասարանի տղաներից կազմված երգչաղումբը,նրանց երգում Սպարապետի վճռականությունն էր:
 
Ամենուր Վազգենն էր բարի ու ազնիվ, նրա հերոսական ոգին բոլորի մեջ էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.