News

Մայրության տոնին նվիրված միջոցառումները դպրոցներում շարունակվում են

Educational 2014-03-21

Օրերս Գյումրու թիվ 45 ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված մայրությանը և գարնան զարթոնքին`«Դռները բացե՛ք, գարուն է գալիս» խորագրով:
Բոլորս էլ գիտենք, որ լուսաշող գարունը բնության խորհրդանիշն է, մայր հողի զարթոնքը: Զուր չէ, որ մայրությունն ու գեղեցկությունն էլ փառաբանում են գարնանը: Մայրական ջերմաբուխ ժպիտը արևի նման կենարար է մանկան  համար: Գարուն էլ իր  թարմագեղությամբ շնչավորում է մայր բնությունը:
 
Միջոցառման նպատակն էր` սերմանել աշակերտների մեջ ջերմագին սեր մոր հանդեպ, որ սիրով ու ջերմությամբ պարուրեն մայրերին, մեծագույն սերտած են մայր բնության հանդեպ:
 
Միջոցառման ժամանակ աշակերտները հնչեցրին հայ գրականության տիտանների գրչին պատկանող անգին գոհարներից` նվիրված մորը, մայր բնությանը, գարնան զարթոնքին:
 
Բեմադրվեց Ավետիք Իսահակյանի «Մայրս» բանաստեղծությունը: Ողջ միջոցառումն անցավ հաճելի երաժշտության ուղեկցությամբ, երգն ու պարը, իշխող բարձր տրամադրությունը փոխանցվեց աշակերտներից ունկնդիրներին:
 
Միջոցառման հաջողությունն էր «Ներառական կրթություն» ծրագրում ընդգրկված աշակերտներին մասնակից դարձնելը, որը պայմանավորված էր բազմամասնագիտական թիմի աշխատակիցների ամենօրյա, հետևողական աշխատանքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.