News

Եվս մեկ հետաքրքիր միջոցառում Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2014-03-21

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում, ուսուցչուհի Կ. Մելքոնյանի դասավանդած V «բ» դասարանում, տեղի ունեցավ բնագիտության առարկայից «Ջրոլորտ» թեմային վերաբերող «Այդ զարմանահրաշ ջուրը…» վերնագրով դաս-միջոցառումը:
Աշակերտները ներկայացրեցին այդ կարևոր հեղուկի դերն ու նշանակությունը Երկիր մոլորակի վրա, առօրյա կյանքում: Նշեցին ջրի ագրեգատային երեք վիճակները: Ասմունքեցին ասույթներ ջրի մասին: Նշվեց ջրի պաշտամունքը հայ իրականության մեջ` Աստղիկ աստվածուհու պաշտանունքը, վարդավառի տոնակատարությունը:
 
Որպես դիդակտիկ նյութ ներկայացվեց ջրի մոդելը, նշվեց, որ ջուրն իր մեջ պարունակում է հսկայական ինֆորմացիա, շրջելով մեր բնակարաններում իր վրա է կրում մեր դրական և բացասական հույզերը: Միջոցառման ողջ ընթացքը ուղղորդվեց պատրաստած սահկահանդեսով, որը ցուցադրվեց տեսացրիչով:
 
Թեման շատ արդիական էր, ժամանակակից: Հիմք ընդունելով Ջրի մասին աշակերտների ունեցած գիտելիքները, կոչ ենք անում խնայեք ջուրը, քանի որ այն Երկրի գերագույն պարգևն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.