News

Միջոցառում Մհեր Մկրտչյանի տուն թանգարանում

Educational 2014-03-21

Օրերս մեծ դերասան Մհեր Մկրտչյանի տուն թանգարանում անցկացվեց համադպրոցական միջոցառում`«Ուրախ և տխուր մարդը» խորագրով:
Կան անուններ, որոնք լսելիս ակամայից փոխում են տրամադրությունդ, դառնում ուրախ կամ վշտահար, մտախոհ կամ զվարթ: Ֆրունզիկի անունը լսելիս այս բոլորը միախառնվում են և միմյանց հանդեպ կարծես թե իրարամերժ հասկացությունները մի ամբողջություն են կազմում: Մասնակիցները ներկաներին համոզեցին, որ այդ օրը` 1930 թվականի  հուլիսի 4-ին ծնվել է դարի մեծագույն դերասաններից մեկը` Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյանը: Բնությունը նրան օժտել էր ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհով, նրա մեջ եղել է լույսն ու բանաստեղծությունը, եղել է մարդկանց սիրելի դարձնելու անզուսպ ցանկությունը:
 
Աշակերտների համոզիչ խոսքը հուզեց ներկաներին, նրանց դեմքի վրայով մի ակնթարթում անցնում էր տխուր ժպիտի նման մի բան, քանի որ մտածում էին նրա մասին, այն մարդու, որը այնքան ծիծաղ ու խոհեր է պարգևել նրանց, իր խաղացած դերերով և իր կյանքով: Աշակերտները կարողացան մեծատաղանդ հայրենակցի` Մհեր Մկրտչյանի առաջին բեմելը ներկայացնել իրենց խաղով: Դա գյուղացի Համբոյի դերն էր Գիքորը ներկայացման մեջ:
 
Դահլիճը փոթորկվեց ուրախ տրամադրություններից և ծափահարություններից: Աշակերտները ապացուցեցին, որ իրենք իրենց հայրենակցի արժանի հետնորդներն են, իրենց շուրթերից արտաբերելով` «Թող լույս իջնի քո խնկաբույր շիրիմին, Վարպետ...»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.