News

Ցուցադրությանը կներկայացվի հայկական մշակույթը

Featured 2014-03-21

Ս. թ. մայիսի 10-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, կազմակերպվելու է Հայկական և Հայաստանի էթնիկ փոքրամասնությունների ազգային հագուստների տոնահանդես: Տոնահանդեսի կազմակերպումը նպատակ ունի ցուցադրելու և տարածելու դեկորատիվ-կիրառական արվեստի այն տեսակներն, որոնք առավել ցայտուն արտահայտում են ազգային ճաշակը, մտածողությունը, տեսակը, կոլորիտը, ավանդույթները:
Տոնահանդեսի նպատակներից է նաև ցուցադրել այն ազգային փոքրամասնությունների արվեստը, որոնք ապրում են Հայաստանի տարածքում: Միջոցառման կազմակերպիչներն են ««Արենի» փառատոն» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը: Տոնահանդեսի ընթացքում ծրագրված է նաև հայկական ծիսական տոների բեմականացված ցուցադրություն, ազգային խաղերի մեկնաբանում և ներկայացում, տիկնիկային թատրոն (հին հայկական հեքիաթների բեմականացում՝ խամաճիկների կիրառմամբ), ազգագրական պար և այլ միջոցառումներ:
 
««Արենի» փառատոն» հիմնադրամի կողմից Գյումրիում հունիսի 28-ին անցկացվելու է Արհեստների և արվեստների փառատոն: Փառատոնի ծրագրում ընդգրկված է լինելու՝ արհեստի աշխատանքների ցուցադրություն, ազգային երգեր,պարեր,խաղեր, թատերական հումորային ներկայացումներ, ավանդական տեսարաններ(իլիկ,ճախարակ,բրդի չպխում), նկարների ցուցահանդես:
 
««Արենի» փառատոն» հիմնադրամը հոկտեմբերի 3-ին անցկացվելու է «Արենի» գինու փառատոնը: Նախօրեին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Այս տարի փառատոնի կազմակերպման աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում՝ ընդգրկելով ոչ միայն Եղեգնաձոր, Արենի, Ռինդ համայնքները, այլ նաև Ելփին և Մալիշկա համայնքները: Փառատոնի օրերին կազմակերպվելու են համաժողովներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր:
 
Աղբյուրը՝ panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.