News

Ս. Կապուտիկյանի 95-ամյակին նվիրված բաց դասղեկի ժամ Ոսկետափի ավագ դպրոցում

Educational 2014-03-21

Այս տարին հոբելյանական է հայ մշակույթի շատ գործիչների և նրանց թվում բանաստեղծ, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի համար: Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցի V «բ» դասարանում Տաթևիկ Մկրտչյանի նախաձեռնությամբ անցկացվեց բաց դասղեկի ժամ, որը նվիրված էր Ս. Կապուտիկյանի 95-ամյակին և կրում էր «Անփույթ ապրեցի ես կյանքս բոլոր`մանուկի նման և թագուհու պես» խորագիրը:
Ասում են` ապրած տարիների խարույկից պետք է կրակ վերցնել, այլ ոչ թե` մոխիր: Տարիների մոխիրների միջից աշակերտները փորձեցին արթնացնել և ներկաներին մատուցել Ս. Կապուտիկյանի ապրած կյանքի կրակները, իսկ այդ կրակն այնքան շատ էր, որ ջերմացրեց բոլորի սրտերը: Նրանք մեծ ոգևորությամբ արտասանեցին Ս. Կապուտիկյանի մեծարժեք ստեղծագործական ժառանգության գոհարները, ներկայացրեցին մեծ գրողի կենսագրությունը, ապրումները ու խոհերը, հարցազրույցներից հատվածներ:
 
Բաց դասի նպատակն էր կապուտիկյանական ձոներգերով դաստիարակել սեր հայրենիքի հանդեպ, սեր մեր արմատների, փառքերի հանդեպ. չէ՞ որ նուրբ ու քնքուշ սիրային տաղերի կողքին Կապուտիկյանի բանաստեղծությունները նաև պայքարի ու ըմբոստության երգեր են:
 
Նրա հրապարակախոսական երկերի առանցքում արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրներն են: Մինչև վերջին պահը նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն, մնացածը, փառքի ընձեռած հնարավորություններից օգտվելով, ծախսեց ուրիշների համար, ծառայեց իր ժողովրդին և երկրին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.