News

Միջոցառում Գյումրու Պ. Սևակի անվան թիվ 18 դպրոցում

Educational 2014-03-20

Գյումրու Պ. Սևակի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի 11 «բ» դասարանում անցկացվեց բաց դռների դաս ռուսաց լեզու առարկայից` Կուպրինի «Նռնաքարե ապարանջան» թեմայով:
Դասը սկսվեց Կուպրինի կյանքին և գրական գործունեության ծանոթացմամբ: Աշակերտները զրույցի միջոցով ներկայացրին վերոհիշյալ պատմվածքի ընդհանուր գաղափարը: նոր մեթոդների միջոցով համեմատվեցին փոխադարձ և անպատասխան սերը:
 
Ընտրովի ընթերցանության ժամանակ վարժ կարդում և ներկայացնում էին սիրո գաղափարը` պատմվածքի հերոսների տեսանկյունից: Դասարանում տիրեց աշխուժություն, երբ աշակերտները պատասխանեցին այն հարցին, թե իրենք ինչպես կվարվեին ոչ փոխադարձ սիրո ժամանակ և յուրաքանչյուրը հաստատում էր իր կարծիքի կարևորությունը: Հանդարտվեցին` լսելով Բեթհովենի «24-րդ սիմֆոնիան», որը Կուպրինի տեսանկյունից պատմվածքը դարձնում է ավելի ողբերգական:
 
Վեր հանվեց նաև Աստծո գաղափարը, ասեցին «Հայր Մեր» տերունական աղոթքը:
 
Աշակերտուհին ներկայացրեց նախօրոք պատրաստած տեսանյութը, որտեղ լրացվեց հերոսների բնութագիրը համանուն գեղարվեստական ֆիլմի տեսարանների նկարներով: Վերջում աշակերտները հուզումնալից պատմեցին դառը սիրո այս պատմությունը: Դասը ավարտվեց ֆիլմի ողբերգական վերջաբանի դիտումով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.