News

Աշակերտները սովորեցին խուճապի չմատնվել

Educational 2014-03-19

Օրերս Փարաքարի հիմնական դպրոցում կազմակերպվել էր վարժանք` «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի տարհանում, փրկարարական և առաջին բժշկական օգնության միջոցառումների իրականացում» խորագրով:

Նախապես դպրոցի բոլոր դասասենյակներում փակցվել էր տարհանման հատակագիծը: Յուրաքանչյուր դասարան իրազեկված էր տարհանման բոլոր կանոններին՝ զինղեկ Լ. Բադալյանի աշխատանքի շնորհիվ:

Հնչեց տագնապ ազդարարող ահազանգ: Երրորդ զանգից հետո, դպրոցի աշակերտները, իրենց ուսուցիչների ղեկավարությամբ, շենքի երեք մուտքերով դուրս եկավ անվտանգ գոտի: Ուսուցիչները կատարեցին անվանականչություն և զեկուցեցին վարժանքի ղեկավար, դպրոցի տնօրեն` Ա. Նարինբեկյանին:
 
Սակայն իններորդ դասարանի դասղեկը վարժանքի ղեկավարին զեկուցեց, որ անվանականչություն անելիս պարզել է, որ բռնկված հրդեհից առաջացած ծխահարման պատճառով աշակերտներից մի քանիսը չեն կարողացել շենքից դուրս գալ, անհրաժեշտ է փրկարար ծառայությունների օգնությունը:
 
Տագնապի ազդանշանից հետո, րոպեներ անց, դպրոցի շենքին մոտեցան Արմավիրի մարզի Վաղարշապատի փրկարար ծառայության անձնակազմը, Փարաքարի բուժ. ամբուլատորիյաի բժիշկները, ռազմական ոստիկանության և Վաղարշապատի ոստիկանության ներկայացուցիչները: Այս բոլոր կառույցների արագ և օպերատիվ աշխատանքների շնորհիվ վիրավորները արագ դուրս բերվեցին շենքից, կազմակերպվեց առաջին բուժօգնություն, մարվեց շենքում առաջացած հրդեհը:
 
Տարհանումը հաջողությամբ կատարված էր, շենքում բռնկված հրդեհը մարված էր, երեխաները` փրկված:
 
Փարաքարի հիմնական դպրոցի ղեկավարությանը, դպրոցի տնօրեն` Ա. Նարինբեկյանի ղեկավարությամբ, շնորհակալագրեր հանձնեց Արմավիրի մարզի Վաղարշապատի փրկարար ծառայության մայոր Հարություն Մխիթարյանին, նույն ծառայության վարչության պետ, գնդապետ Ամիրջանյանին, թիվ 15166 զորամասի գնդապետ Պետրոսյանին, ոստիկանության գնդապետ Առաքելյանին, ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Բագրատյանին, ենթասպաներ` Անդրանիկ Ղուկասյանին, Մարտին Քյուրքչյանին:
 
Միջոցառումը ուսուցանող էր և աշակերտները տուն գնացին՝ նոր գիտելիքներ ձեռք բերած:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.