News

Միջոցառում Գյումրու թիվ 7 դպրոցում

Educational 2014-03-19

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում ՀՀ զինված ուժերի Գերագույն շտաբի պետի տեղակալի հանձնարարականի շրջանակներում, տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ հայ ժողովրդի հերոսական անցյալը ներկայացնող գեղարվստական մեծարժեք ստեղծագործությունների վերաբերյալ:
Ծրագիրը նախորոք կազմվեց և ուղարկվեց Շիրակի մարզի ավագ զինղեկին: IX «ա»  դասարանի աշակերտները` իրենց ուսուցչուհի Ս. Կարապետյանի գլխավորությամբ քննարկեցին Րաֆֆու «Սամվել» վեպը, վերհանեցին Սամվելի կերպարի առանձնահատկությունները, պատմական ժամանակահատվածի ֆոնի վրա:
 
IX «բ» դասարանը, ուսուցչուհի Ք. Հարոյանի առաջարկով, քննարկեց Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը, աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին ֆիդայինների հայրենանվեր գործունեությունը:
 
IX «ա» ռուսերենով ուսուցմամբ դասարանում ուսուցչուհի Վ. Գևորգյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Մուրացանի «Գևորգ  Մարզպետունի» վեպի թեմայով մրցույթ-բանավեճ, և դասն ավարտվեց Աշոտ Երկաթի դատավարությամբ: Աշակերտներն եկան այն համոզման, որ պետական այրը, ինչքան էլ անձնական շահն ու կյանքը ստորադասեր հայրենիքին, մինչև վերջ պետք է կարողանար մնալ իր զոհաբերության տերը:
 
Դասերը բավականին ուսուցանող էին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.