News

Բաց դաս «Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը» խորագրով

Educational 2014-03-19

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում V «բ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս մաթեմատիկա առարկայից՝ «Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը» թեմայով:
Ուսուցչուհի Կ. Մովսիսյանը նպատակային համարեց, որ աշակերտները ոչ միայն իմանան հիմնական հատկությունը, այլ պատմական տեղեկություններ նշեն այդ թեմայի շուրջ, կարողանան կատարել կոտորակների կրճատում, մշակեն հմտություններ և զարգացնեն համագործակցային հմտություններ:
 
Խթանման փուլին լրցրեցին ԳՈւՍ աղյուսակի «Գ» սյունը, բանավոր բացատրեցին խնդիրներ՝ աշակերտների ձեռքով պատրաստած գծագրերով: Իմաստի ընկալման փուլում լրացրեցին «Ու» սյունը: Հաղորդվեց նոր նյութը Վեննի դիագրամի միջոցով, լրացրեցին «Ս» սյունը:
 
Տեսացրիչով ցուցադրվեց արվեստի ստեղծագործություններ, որոնց ստեղծման հիմքում ընկած է գեղեցկության ներդաշնակությունը ամբողջի և նրա մասերի համամասնությամբ համադրված:
 
Թեման մատուցվեց շատ հետաքրքիր և ընտրված մեթոդները արդյունավետ էին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.