News

Միջոցառում՝ նվիրված բուն Բարեկենդանին

Educational 2014-03-18

Սբ. Գ. Նարեկացի եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված բուն Բարեկենդանին: Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցից թվով 10 աշակերտներ ծնողխորհդի և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհու՝ Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ, մասնակցեցին միջոցառմանը:
Աշակերտները հատկապես տպավորված էին Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի արդիականացված ներկայացումից: Այդ ի՞նչ յուղ ու բրինձ էր, և ինչու՞ էր տանտերն այն բերել՝ ասելով, թե Բարեկենդանի համար է: Տանտիրուհին չէր խաբվի և նման տխուր ու ծիծաղելի վիճակի մեջ չէր ընկնի, եթե իմանար Բարեկենդանի մասին: Բարեկենդան բառը կազմված է «բարի» ու «կենդանություն» բառերից և նշանակում է ուրախություն:
 
Բարեկենդանին մարդիկ իրար հյուր են գնում կամ ամբողջ ընտանիքով հավաքվում տոնական սեղանների մոտ և ուրախանում: Այդ օրվա գլխավոր ուտելիքը յուղով փլավն է: Այս փլավի համար էր Թումանյանի հերոսը յուղ ու բրինձ բերել:
 
Բուն Բարեկենդանը միշտ նշվում է կիրակի օրը և ավարտվում նույն օրը երեկոյան: Հաջորդ երկուշաբթի առավոտվանից սկսվում է Մեծ պահքը: Այն ուներ ուսուցողական և դաստիրակչական բնույթ:
 
Մենք մեր երախտիքի խոսքն ենք հայտնում Սբ. Գ. Նարեկացի եկեղեցուն ու կազմակերպիչներին և կցանկանայինք, որ նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.