News

Դաս-միջոցառում Արամուսի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-18

Արամուսի դպրոցի 5-րդ «ա» և 5-րդ «ա» դասարաններում ուսուցչուհի Լուսյա Ստեփանյանը անցկացրեց ամփոփիչ դաս «Առակս զինչ ցուցանե» և «Վանկ» թեմաների վերաբերյալ: Նախապես կահավորված դասարանում, ուր շրջում էին առակներում հանդես եկող կենդանիներին կերպավորած աշակերտները, տիրում էր աշխույժ մթնոլորտ:
Մեկը մյուսի ետևից հանդես էին գալիս Աղվեսը («Աղվես և հովազ»), Առյուծը («Առյուծ և մարդ»), Մարգարիտը, Փրփուրը, Տերևները, Արմատները և ուրիշ այլ հերոսներ: Աշակերտները դերային խաղի միջոցով մեկնաբանում էին առակները, ներկայացնում իրենց հաղորդումները, նկարները՝ առարկաների թեմայով:
 
Մեջընդմեջ հնչում էր ուսուցչուհու խոսքը, ներկայացվում էին հարցեր, որոնց պատասխանները արագ հաղորդում էին իրար:
 
Իսկ վերջում փոքրիկ բեմականացում էր՝ «Քերականության թագավորությունում», որտեղ աշակերտները ցուցաբերեցին «Վանկ» թեմայի վերաբերյալ իրենց գիտելիքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.