News

Մայրենի լեզվին նվիրված տոն` Գավառի N5 հիմնական դպրոցում

Educational 2013-02-25

Փետրվարի 21-ին մայրենի լեզվին նվիրված տոն էր Գավառի N5 հիմնական դպրոցում: Ցուցադրված էին աշակերտների ձեռքի աշխատանքները՝ ասեղնագործված հայոց տառերն ու Մեսրոպ Մաշտոցի, Արարատի նկարները: Միջոցառման կարգախոսն էր «Խորհե՜նք հայերեն, խոսե՜նք հայերեն, սովորե՜նք հայերեն, ապրե՜նք հայերեն»:

Աշակերտները կարդում էին բանաստեղծություններ նվիրված մայրենի լեզվին, ասում առածներ ու ասացվածքներ, որոնք հնչեցրել են աշխարհի նշանավոր մարդիկ մեր լեզվի մասին:

Հնչում էին երգեր, որոնք նույնպես նվիրված էին մայրենի լեզվին: 
 
«Մենք մեր նախնիներից ժառանգություն ենք ստացել հոգևոր գանձերի մի ճոխ շտեմանարան: Եվ չկա ավելի պատվավոր գործ, քան լինել ժառանգորդը մեր հարուստ գանձերի: Այսօր մենք պարտավոր ենք պահել ու պահպանել մեր գանձերը, պարտավոր ենք սիրել ու փայփայել մեր մայրենի լեզուն և միշտ խոսել մաքուր հայերենով», - այսպես աշակերտներն ավարտեցին միջոցառումը:  
 
«Լեզուն մեր ազգի գոյության ու հարատևման ամենից զորավոր զենքն է, և մենք ազգովի պետք է սրբորեն պահե՜նք ու պահպանե՜նք մեր ոսկեղենիկ մայրենին»,- ամփոփեց դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը:
 
ՄԿԱ գծով փոխտնօրեն Թ. Սայադյան 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.