News

«Չարլզ Դարվին - 205» խորագրով ուսուցողական դաս Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցում

Educational 2014-03-18

Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում բնագիտական առարկաների դրվածքի ուսումնասիրման շրջանակներում կազմակերպվեց ուսուցողական բաց դաս 11-րդ դասարանում կենսաբանություն առարկայից: Ուսուցչուհի Հ. Մարտոյանի նախաձեռնությամբ կազմակերպված ուսուցողական բաց դասը կրում էր «Չարլզ Դարվին - 205» խորագիրը:
Աշակերտները ներկայացրեցին անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի կյանքն ու գործունեությունը: Աշակերտները ծանոթացան նրա աշխատանքներին: Նրանք նշեցին, որ Դարվինը 1831- 1836թթ. «Բիգլ նավով» մեկնելով շուրջերկրյա ճանապարհորդության ուսումնասիրեց այցելաց երկրների ֆլորան և ֆաունան: Ճանապարհորդության ընթացքում հավաքած նյութերն էլ հիմք հանդիսացան դարվինյան էվոլուցիոն տեսության համար:
 
Աշակերտները ծանոթացան դարվինի աշխատանքներին: Ուսուցչուհին դասարանը բաժանեց խմբերի: Աշակերտները սկզբում ներկայացրեցին էվոլուցիայի հիմնադրույթները: Առաջին խումբը ներկայացրեց էվոլուցիայի շարժիչ ուժերը` գոյության կռիվ և ժառանգական փոփոխականության հիման վրա կատարվող բնական ընտրություն: Երկրորդ խումբը ներկայացրեց գոյության կռվի ձևերը, իսկ երրորդ խմբի աշակերտները ներկայացրեցին բնական ընտրությունը նշելով բնական ընտրության շարժական և կայունացնող ձևերը: Խմբերը օրինակներ բերեցին առօրյա կյանքից:
 
Դասը ավարտվեց թեմայի ամփոփումով. մի քանի աշակերտ հաղորդեցին տեղեկություններ Չարլզ Դարվինի մասին, որոնք դուրս էին բերել համացանցից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.