News

Միջոցառում Աբովյանի թիվ 5 դպրոցում

Educational 2014-03-18

Գրական-երաժշտական ցերեկույթը սկսեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Օֆ. Գրիգորյանը: Նա զեկուցում կարդաց` նվիրված Մայրենիի օրվան: Օֆ. Գրիգորյանը նշեց, որ մայրենի լեզուն, դարերի խորքից սկիզբ առնելով, շատ դժվար ճանապարհ է անցել, և մեզ է հասել` մեր շուրթերին վերստին ծաղկելու համար:
Լեզվի` որպես հայ ժողովրդի հոգևոր կեցվածքի նորոգման և ազգային ինքնության պահպանման գործոնի անաղարտության օղակը դպրոցն է:
 
Եթե հայոց լեզուն կարող են գնահատել ու մեծարել ուրիշ ազգությունների պատկանող հանճարները, որոնց համար այդ լեզուն օտար է, ապա որքան ավելի մենք պիտի կարողանանք գնահատել, երբ այդ լեզուն մեր հարազատն է, մեր մայրենին, մեր միակն ու անփոխարինելին: Այդ վսեմ նպատակին հասնելու համար պակաս կարևոր չէ նաև աշակերտների կազմակերպած միջոցառումը, որը նվիրված է մեծ լուսավորիչ, լեզվաբան Խ. Աբովյանին: Իբրև ավարտ` ուսուցիչը կարդաց մի հատված Ավ. Իսահակյանի հուշերից:
 
Մեղմ երաժշտության հնչյունների ներքո բեմ բարձրացան հաղորդավարները: Նրանք պատմեցին, որ գրականության մեջ կան դեմքեր, որոնց մեծ բախտ է վիճակվել բացելու նոր դարագլուխ, դառնալու շրջադարձային ժամանակամիջոցի մտավոր կյանքի դրոշակակիրներ, նոր ուղղության, նոր հոսանքի սկզբնավորողներ:
 
Հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ, մանկավարժ Խ. Աբովյանին վիճակված էր դառնալու հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր վերածնության դրոշակակիր, արտահայտիչը այն առաջավոր գաղափարների, որոնց մեջ սպառիչ կերպով բացահայտվեցին մեր ժողովրդի տենչերն ու շահերը:
 
Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով մեր մեջ կրում ենք այդ ոգու մասունքները, դրա համար պարտական ենք մեր մեծ հայրենասերին:
 
Միջոցառումը բավականին ուսուցանող էր. երեխաները և հանդիսատեսը մեծ բավականություն ստացան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.