News

Պոեզիայի ժամ «Նորից սեր» խորագրով

Educational 2014-03-18

Օրերս Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցը կազմակերպել էր պոեզիայի ժամ՝ «Նորից սեր» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին 17 դպրոցի ուսուցչական կազմը դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանի գլխավորությամբ:
Ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում: Մասնակիցները փորձեցին պարզել, թե ինչ է սերը, ինպիսին է այն: Ինչպե՞ս տարբերել սերը կապվածությունից: Միջոցառմանը աշակերտները կատարեցին նաև երգեր կիթառի նվագակցությամբ:
 
«ՍԵՐԸ համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի անհետանում»:
 
Եվ բացի այդ մնում են՝ հույս, հավատ և սեր, սրանք երեքը: Եվ սրանցից մեծագույնը սերն է:
 
Միջոցառումը կազմակերպել էր Տաթևիկ Ջիլավյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.