News

Լիբանանում ավարտվել է Արցախյան շաբաթը

Featured 2014-03-18

Լիբանանում մարտի 9-14-ը անցկացվել է Արցախյան շաբաթ՝ արցախցի նոր սերնդի տաղանդաշատ երաժիշտների մասնակցությամբ: Նախաձեռնության հեղինակը «Արցախ ֆոնդ»-ն է:
ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երաժշտական երեկոներ և հանդիպումներ են անցկացվել հայաբնակ Այնճար ավանում, Բեյրութի «Տեր-Մելքոնյան» համերգասրահում և հայկական կրթօջախներում:
 
Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել եզրափակիչ միջոցառում, որի ընթացքում արցախցի 17 գեղանկարիչների ցուցահանդեսի պաշտոնական բացումն է եղել և կայացել է երիտասարդ երաժիշտների գալա-համերգը:
 
Պատվիրակության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդական հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննսիյանը փոխանցել է իր խորին երախտագիտությունը ջերմ ընդունելության համար և «Արցախ ֆոնդ»-ի նախագահ Մելքոն Հակոբյանին հանձնել հուշամեդալ:
 
Երեկոյին ներկա են եղել պաշտոնայներ, ազգային կառույցների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, Լիբանանում ՀՀ դեսպանության անձնակազմը:
 
Աղբյուրը՝ panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.