News

Ֆրանկոֆոնների օրը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Educational 2014-03-17

Օրերս Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 և Մ. Մանուշյանի անվ. թիվ 48 ֆրանսիական թեքումով դպրոցների շուրջ 100 աշակերտների` Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ:
Ֆրանկոֆոնների համար հայտարարված բաց դռների օրը մեկնարկեց ֆրանսախոս դպրոցականների 5 խմբերին թանգարանի հիմնական ցուցադրությանը ծանոթացնելով:
 
Ողջունելով թանգարան եկած աշակերտներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին ու ծնողներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես նշեց ֆրանսերենի` որպես ժամանակակից աշխարհում հաղորդակցության և համագործակցության լեզու լինելու անգնահատելի դերը: Օրվա գլխավոր ուղերձի` ֆրանսերենի խրախուսման համատեքստում նա անդրադարձավ նաև Էրեբունիի հայ-ֆրանսիական համագործակցությանը, որը ևս կյանքի է կոչվում ֆրանսերենով հաղորդակցման շնորհիվ:
 
Ցուցադրելով ֆրանսերենի իրենց իմացությունը` Մ. Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի աշակերտները թանգարանի ցուցասրահում հանդես եկան ֆրանսերեն երկու բեմադրություններով` ներկայացնելով Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» և «Փրկենք մեր մոլորակը» բնապահպանական շարքը: Թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները կատարեցին ֆրանսերեն երգեր` Էդիտ Պիաֆի և Էլեն Սեգարայի երգացանկից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.