News

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոնը նվիրվում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին

Featured 2014-03-17

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ս. թ. մարտի 19-22-ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Վիվասել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ի կողմից կանցկացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:
Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:
 
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով (բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան): Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
 
Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.