News

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում թնդում էին ժողովրդական երգերն ու պարերը

Educational 2014-03-17

Մի գեղեցիկ հեքիաթային աշխարհ էր ստեղծվել Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում: Անցկացվում էր համադպրոցական միջոցառում՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» խորագրով:
Բեմը ձևավորված էր անտառային և հայկական գյուղական կենցաղը ներկայացնող տեսարաններով: 4-6-րդ դասարանների` հայկական տարազներով և բեմական հագուստներով զգեստավորված աշակերտները բեմադրեցին «Աղվեսը, արջը և գայլը», «Ճպուռն ու մրջյունը», «Բարձր պաշտոնում», «Մեջքը», «Երկար ապրելու գաղտնիքը», «Ագահ հարևանները» առակները, «Գյուղացին և թագավորը» հեքիաթը, հատված «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղից, ներկայացրին խաղիկներ և ասացվածքներ:
 
Երեխաները երգեցին նաև հայակական ժողովրդական երգեր և հանդես եկան իրենց իսկ բեմադրած հայկական պարերի շարանով:
 
Դպրոցի գրադարանավարուհի Հ. Էլոյանի ջանքերով կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը բավականին հաջողված էր: Այն կրում էր դաստիարակչական բնույթ` բարիի և չարի, խարդախի և ազնիվի, ագահի և անբանի կերպարներով հանդիսատեսին ներկայացնելով կյանքի ճշմարիտ ուղին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.