News

«Բնությունն իմ շուրջը» թեմայով դաս Նոր Հաճնի թիվ 1 դպրոցում

Educational 2014-03-14

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ «գ» դասարանում անցկացվեց բաց դաս` «Ես և շրջակա աշխարհը» առարկայից` «Բնությունն իմ շուրջը» թեմայով: Դասը կազմակերպել էր 2-րդ «գ» դասարանի դասվարը:
Դասը հետաքրքիր էր, հագեցած ուսումնական ժամանակակից մեթոդներով, կիրառվեց համակարգչային տեխնիկա: Դասասենյակը ձևավորված էր հետաքրքիր պաստառներով, որոնց վրա պատկերված էին բույսերի և կենդանիների նկարներ: Սենյակի մի անկյունում տեղ էին գտել բնական և արհեստական սողուններ, ինչպես նաև ընտանի և վայրի կենդանիներ:
 
Աշակերտները դասի ընթացքում բաժանվել էին խմբերի: Ուսուցչուհին դասը սկսեց հարցադրումներով: Այնուհետև բաժանվեց քարտեր` ծաղիկների նկարներով. յուրաքանչյուր խումբ պետք է անվաներ քարտերի վրա պատկերված ծաղիկների անվանումները: Հաղթող խմբերը խրախուսվեցին: Այնուհետև աշակերտները ասացին հանելուկներ կենդանիների մասին: Ուսուցչուհին խմբային աշխատանքի համար նախապես պատրաստել էր տրամաբանական խնդիրներ: Որպես գործնական աշխատանք՝ աշակերտները պատրաստել էին «Կարմիր գրքեր»:
 
Դասի վերջում դիտեցին էկրանի վրա անտառային տեսարաններ` ուղեկցված անտառային զարմանահրաշ ձայններով:
 
Դասը ծառայեց նպատակին. աշակերտները յուրացրել էին թեման: Կարողացան գեղեցիկ կերպով ներկայացնել մեզ շրջապատող բնաշխարհը և կարողացան ինքնուրույն իրականացնել որոշ դիտարկումներ բնության մեջ կենդանի և անկենդան բնության տարրերի միջև ունեցող կապերի վարաբերյալ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.