News

Բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից

Educational 2014-03-14

Օրերս Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: Դասի թեման էր «Հայոց եկեղեցու վերելքը. Վազգեն Ա Պալճյան կաթողիկոս»:
Դասը ընթացավ զրույց-դասախոսության միջոցով: Աշակերտները ներկայացրեցին Վազգեն Ա-ի կյանքի և գործունեության ողջ ընթացքը, նրա եկեղեցաշեն գործունեությունը, նրա դերը հայոց եկեղեցու հեղինակության բարձրացման, երկրի վրա խաղաղության հաստատման գործում և այլ ոլորտներում:
 
Այնուհետև ուսուցչուհի Ա.Ավագյանը պատմեց կաթողիկոսի մասին անվանի մարդկանց հուշերը, մանրամասներ նրա կյանքի և գործունեության մասին:
 
Դասարանը նյութին համապատասխան կահավորված էր: Դասն ընթանում էր ժամանակակից տեխնոլոգիաներով: Դասի վերջում աշակերտները և ներկաները դիտեցին Վազգեն Ա-ի կյանքը ներկյացնող մի փոքրիկ ֆիլմ:
 
Դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, մեծ թվով ուսուցիչներ, նաև ՔԴԿ-ի Կոտայքի մարզի պատասխանատու Ա.Ղլեչյանը:
 
Դասը դաստիարակչական մեծ նշանակություն ուներ: Բոլոր ներկաների վրա այն մեծ տպավորություն թողեց:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.