News

Մրցույթ-վիկտորինա «Ֆիզիկայի գեղեցկությունը» թեմայով

Educational 2014-03-14

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի բնագիտական մասնախումբը առարկայական շաբաթն ավարտեց մրցույթ-վիկտորինայով: Այն կազմակերպել էին ֆիզիկայի ուսուցչուհիներ` Անգին Բակունցը, Կարինե Հակոբյանը, ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ` Արաքսյա Խաչատրյանը: Մրցույթ-վիկտորինան անցկացվեց ΙX «ա» և ΙX «բ» դասարանների միջև: Միջոցառումն անցկացրեց դպրոցի կազմակերպիչ, ֆիզիկայի մասնագետ` Վարդիթեր Վարդերեսյանը:
Մրցույթ-վիկտորինայի նպատակն էր` դպրոցում ուսուցման հիմքը դնել ոչ միայն տեղեկությունների, գիտելիքների, որոնք ուսուցման ընթացքում պատրաստի տեսքով տրվում են աշակերտներին, այլ նրանց ակտիվ մասնակցությամբ փորձ ձեռք բերելու գործում: Աշակերտներին անհրաժեշտ են գիտելիքները գործնականում կիրառելու և հմտություններ ձեռք բերելու համար, որն էլ նրանց մոտ կձևավորի ստեղծագործական և կառուցողական մտածողություն:
 
Միջոցառումը ապահովված էր անհրաժեշտ դիդակտիկ նյութերով և փորձերի համար անհրաժեշտ պարագաներով, որն էլ զուգորդվում էր համակարգչային տեխնիկայով:
 
Միջոցառումը սկսվեց Կ. Հելվեցիոսի խոսքերով. «Զարմանալու համար բավական է մեկ րոպե, զարմանալի բաներ անելու համար հարկավոր են շատ տարիներ»:
 
Մրցող թիմերը արտահայտվում էին ազատ, անկաշկանդ, լրացնում միմյանց մտքերը, իրենց ասածները հաստատում համապատասխան փորձերով:
 
Դասն ուսանելի էր և բավականին բովանդակալից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.